Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Պուտինը պատրաստ է շուտափույթ մեկնել Բաքու

Պուտինը պատրաստ է շուտափույթ մեկնել Բաքու
08.05.2016 | 02:40

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մեկօրյա այցով Բաքու մեկնել՝ մոսկովյան բյուրոյին հայտնել է ռուսական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքերով՝ Վլադիմիր Պուտինը կարող է Բաքու այցելել ամենամոտ ժամանակներս։ Ավելին, արդեն իսկ տրված է Բաքու թռչելու համար Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը պատրաստելու հրամանը։ Բաքու այցելելու անսպասելի նախապատրաստությունը վկայում է Ռուսաստանի նախագահի ինչ-որ շուտափույթ առաքելության մասին։ Վերջնական որոշում կընդունվի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ Վլադիմիր Պուտինի խորհրդակցություններից հետո ։

Դիտվել է՝ 2947

Մեկնաբանություններ